Գլխավոր Ավելին

Եկամուտների հայտարարագրումը՝ քայլ առ քայլ՝ ՊԵԿ պաշտոնյաների ներկայացմամբ

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում երեկ հյուրընկալվել էին ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia -ի Հարկ սպասարկողների վարչության պետ Արմինե Հովսեփյանը և ՊԵԿ Հարկ սպասարկողների վարչության Կենտրոնական սպասարկման գրասենյակի ղեկավար Իննա Հախումյանը։

Բանախոսները նախ խոսեցին եկամուտների հայտարարագրման նպատակի մասին, անդրադարձան, թե ինչ է պետք եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար, ապա քայլ առ քայլ ցույց տվեցին, թե ինչպես են լրացնում եկամուտների հայտարարագիրը self-portal.taxservice.am համակարգում։

Նրանք մանրամասն ներկայացրեցին հայտարարագրի բոլոր բաժինները, թե որոնք են լրացվում ինքնաշխատ, որը պետք է լրացնել, որոնք են հարկվող և չհարկվող եկամուտները, ինչպես պետք է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում , ինչին է վերաբերում 300 հազար դրամի շեմը և այլն:

Համալսարանականները բազմաթիվ հարցեր ուղղեցին ՊԵԿ պաշտոնյաներին, որոնք վերաբերում էին հայտարարագիր ներկայացնելու ժամկետին, տեխնիկական խնդիրներին, սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալու անհրաժեշտ պայմաններին, վարկերի, փոխառությունների, ավանդների ձևակերպմանը, արտասահմանում կատարած կրթական ծախսերի փոխհատուցմանը և այլն.

Ընդհանուր առմամբ՝ հանդիպումը բավականին արդյունավետ էր և ինֆորմատիվ, այն կնպաստի հայտարարագիր ներկայացնելու գործընթացի պատշաճ կազմակերպմանը։

×
facebook sharing button facebook